Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխշահավետ համագործակցության ակունքներում
29.11.2013
Նոյեմբերի տեղի ունեցավ Սյունիքի ներդրումային առաջին համաժողովը: Սյունիքի մարզպետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից նախաձեռնած համաժողովին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Հայաստանում գործող տասնյակից ավելի դեսպանատների , միջազգային ֆինանսական, տնտեսական, դոնոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի գործարարների, փոքր ու միջին ձեռնարկատերեր: Օրերս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինը շնորհակալական նամակ է ուղարկել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Հարգարժան Վահե Մաքսիմի
Սյունիքի առաջին ներդրումային համաժողովին մասնակցած դեսպանների ու դիվանագետների, անձամբ իմ անունից անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Ձեր կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Եռօրյա այցելության ընթացքում մենք հասցրեցինք բավականին տեղեկություններ ստանալ Սյունիքի տնտեսական ներուժի մասին, ինչը կօգնի մեզ պլանավորել մեր հետագա համագործակցությունը, որն միտված կլինի Ձեր տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Դեսպանները միաժամանակ հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵԱՀԿ Սյունիքի գրասենյակի աշխատանքին, մարզպետարանի հետ համատեղ տնտեսական զարգացման ու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործունեությանը: Ձեր ջերմ հյուրընկալությունն ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ և ուզում եմ կրկին հայտնել իմ շնորհակալությունը: Վստահ եմ, որ մեր միջև հաստատվել են անկեղծ բարեկամական հարաբերություններ, որոնք թույլ կտան ամրապնդել համագործակցությունը՝ հանուն Սյունիքի ու ողջ Հայաստանի բարգավաճման:
Ա.Ա.Սորոկին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան 21.11.2013