Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզը ներկայացնող սովորողները հերթական անգամ դպրոցականների առարկայական օլիմպիադայում ապահովել են բարձր արդյունավետություն և տպավորիչ հաջողություններ գրանցել հանրապետության ուժեղագույնների մրցապայքարում։ Ամփոփվել են 2025-2026 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները։ Մարզային փուլի արդյունքներով ձևավորված Սյունիքի թիմը պատվով է ներկայացրել մարզը՝ ընդհանուր դիպլոմների և գովասանագրերի քանակով հանրապետության մարզերի շարքում զբաղեցնելով...

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՏԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ 20.05.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությանյանը մայիսի 19-ին մասնակցել է Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Շնորհավորելով նրան տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով ու գնահատանքի խոսքեր հղելով բեմական գործունեության համար՝ նա Սյունիքի մարզպետի շնորհակալագիր է հանձնել Ն․ Բաղդասարյանին՝ թատերական արվեստի զարգացման և մշակութային կյանքի հարստացման գործում ունեցած նշանակալի ավանդի,...

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԵՂՐԻՈՒՄ 19.05.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մայիսի 16-ին Մեղրիում մասնակցել է Արհեստների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի կրում էր «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։ 2026 թ ․ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին փառատոնի շրջանակում մայիսի 16-17-ը հյուրընկալել էր 20-ից ավելի արհեստագործ վարպետների Հայաստանից և 24 վարպետների՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: Բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,...

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ 11.05.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցները հետևել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող՝ «Քաջարան համայնքի «Մ2-Գեղի-Գեղավանք (3-րդ փուլ), Լեռնաձոր-Փուխրուտ/Կաթնառատ (2-րդ փուլ) ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում/բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացող աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 513, 027 մլն դրամ է, որի մեջ պետբյուջեից վճարվող...

ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 10.05.2026
Մայիսի 9-10-ը ՌԴ Խասավյուրտ քաղաքում անցկացվել է մինչև 18 տարեկանների ազատ ըմբշամարտի « Բարեկամություն-խաղաղություն Կովկասին » խորագրով միջազգային բաց առաջնությունը։ Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության « Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց » ՊՈԱԿ - ի ըմբշամարտի սաները։ Ավելի քան 40 տարվա պատմություն...

ԱՎԵՏԻՍ 05.05.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026 թ ․ ապրիլ ամսին ծնվել է 68 երեխա՝ 42 տղա , 26 աղջիկ : Մասնավորապես , Կապանի ԲԿ - ում ծնվել է 29, Գորիսի ԲԿ - ում՝ 24, Սիսիանի ԲԿ - ում՝ 11, Մեղրու ՏԲԿ - ում՝ 4 երեխա։


