Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մշակութային և սպորտային կառույցներում կատարվել է 122 մլն դրամի հիմնանորոգման աշխատանք
03.03.2014
Գյուղական համայնքների մշակութային և սպորտային կառույցների, եկեղեցիների նորոգումն ու դրանք համապատասխան գույքով ապահովումը Սյունիքի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրներից են: Ընդանուր առմամբ, 2013 թվականին ոլորտում իրականացվել են շուրջ 122 մլն դրամի շիննորոգման աշխատանքներ: Ֆինանսավորման տարբեր աղբյուրներով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Քարահունջի, Նոր Աստղաբերդի, Գեղանուշի, Կապանի Վաչագան թաղամասի ակումբ-գրադարաններում, Սևաքարի Սբ. Հռիփսիմե, Կապանի Սբ. Մ.Մաշտոց, Արծվանիկի Սբ.Աստվածածին եկեղեցիներում: Նորոգվել է նաև Ագարակ քաղաքի արվեստի դպրոցը, Համո Սահյանի և Ակսել Բակունցի տուն-թանգարանները, Սիսիանի պարարվեստի դպրոցը և այլ օբյեկտներ: Անցյալ տարի անհրաժեշտ աշխատանքներ են տարվել նաև մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման, հողահատկացման, պահպանական գոտիների նախագծերի կազմման ուղղությամբ:
Սյունիքում 2013թ. մշակութային և սպորտային մարզային միջոցառումները կազմակերպվել են «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով` մարզպետարանին հատկացված 7,1 մլն դրամ գումարով: Այդ նպատակով միջոցներ են հատկացրել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, դոնոր կազմակերպություններ:


