Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Տաթևի վանական համալիրում հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին

02.06.2014

 Մայիսի 31-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Տաթևի վանական համալիրում հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ կաթողիկոսի և հայտնի ձեռներեց և բարերար, IDeA հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի գլխավորած պատվիրակություններին: Հյուրերը շրջեցին ճոպանուղու Հալիձորի և Տաթևի կայանների հարակից տարածքներում, այնուհետև այցելեցին վանական համալիր, Ձիթհան, Ս. Պողոս Պետրոս եկեղեցի, ունկնդրեցին վանական երգչախմբի ելույթը: Հանդիպման նպատակն էր Սյունիքի մարզպետի հետ քննարկել <<Տաթևի վերածնունդ>> ծրագրի շրջանակներում իրականացվելիք Տաթևի վանքի հարակից տարածքների զարգացման նախագիծը: Այն ներկայացրեց Տաթևի վանքի վերանորոգման աշխատանքների գլխավոր պատասխանատու, ճարտարագետ  Արտյոմ Գրիգորյանը: Համատեղ քննարկեցին նաև վանական համալիրի պահպանության կազմակերպման և կառուցապատման գոտիների հայեցակարգը, Ս. Պողոս Պետրոս եկեղեցու որմնանկարների թվայնացումը,համալիրի ստորգետնյա ջրապաշտպան պատի կառուցումը, Ս. Աստվածածին եկեղեցու վերանորոգման էսքիզային նախագիծը, ինչպես նաև համալիրում նախատեսվող միաբանության շենքի տեղակայման որոշումը: Վերադառնալով ճոպանուղու Հալիձորի կայան` Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց կայանի հարակից տարածքի համար մշակված զարգացման ծրագիրը, որից հետո պատվիրակությունները մեկնեցին Երևան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44