Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Քննարկվել են «Դպրոցահեն ատամնաբուժական կանխարգելում» ծրագրի միջոցառումները

Քննարկվել են «Դպրոցահեն ատամնաբուժական կանխարգելում» ծրագրի միջոցառումները 28.03.2026

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում այցելել են «Հովարդ Կարագոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, որտեղ հանդիպել են գործադիր տնօրեն Լիանա Սարգսյանին և բժշկական ծրագրերի տնօրեն Ալիսա Բադալյանին։ Կազմակերպության Գորիսի կլինիկան գործում է 1996 թվականից։ Այն մատուցում է անվճար մանկական ստոմատոլոգիական և ատամնաբուժական կանխարգելման ծառայություններ մարզի բոլոր՝ մինչև 14 տարեկան երեխաներին։ Հանդիպման...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ 27.03.2026

  Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման մեկնարկին մարզպետը ցավակցություն է հայտնել դեսպանին՝ վերջին իրադարձությունների հետևանքով Իրանում զոհերի համար։ Բարձրաստիճան դիվանագետի առաջին այցը Սյունիք ճանաչողական էր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։...

Կայացավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2026-ի մարզային փուլը

Կայացավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2026-ի մարզային փուլը 24.03.2026

  Կայացավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2026-ի Սյունիքի մարզային փուլը։ Համայնքային փուլին երկու տարիքային փուլով մասնակցած 100 թիմերից առաջին տեղ նվաճածները մասնակցեցին մարզային փուլին։ 5-9-րդ դասարանների մրցաշարը կայացավ մարտի 19-ին, որին մասնակցած 5 թիմերից հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղում Գորիսի Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի թիմն էր, 3-րդը՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 7-9-րդ...

️Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը. քննարկվել են գենդերային հավասարությանն առնչվող հարցեր

️Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը. քննարկվել են գենդերային հավասարությանն առնչվող հարցեր 21.03.2026

  Մարտի 20-ին մոնիտորինգային այցով Սյունիքի մարզում էր ՄԱԿ-ի՝ կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խումբը (UN Working Group on Discrimination against Women and Girls): Այցի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են մարզպետին կից գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի անդամները և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչները։ Հանդիպումը մեկնարկել է Սյունիքի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.03.2026

  Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր Գարնանային այս լուսավոր տոնը՝ Մարտի 8-ը, լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր անփոխարինելի ներկայությունը մեր կյանքում և արտահայտելու մեր ջերմ երախտագիտությունն ու հարգանքը։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ ձեր քնքշությունն ու հմայքը խորհրդանշող այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի առթիվ։ Դուք, հիրավի, մեր ավանդույթների պահապանն եք, ազգային ինքնության ամուր հենասյունը: Ձեր անսպառ հոգատարությամբ են ամրանում...

Սյունիքում նախատեսվում է ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր

Սյունիքում նախատեսվում է ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր 07.03.2026

  Սյունիքի մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանը և Նվարդ Հարությունյանը հանդիպում ու քննարկում են ունեցել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչով ՀՀ Ջրային կոմիտեի խորհրդատու «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է Սյունիքի մարզում ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 16:45:58