Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը

02.06.2014

 Մայիսի 30-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն  ընդունեց Հայաստանի  սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին  ծրագիրը նախապատրաստող թիմի շինարարության և ՏՀՏ գծով փորձագետներ: Հանդիպման նպատակն էր Կապանի, Մեղրու, Գորիսի և Սիսիանի համալիր սոցիալական  ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծելու համար անհրաժեշտ շենքերի հատկացման շուրջ մարզպետի հետ քննարկումներ ծավալելն ու լուծումներ գտնելը:  Սյունիքի մարզպետի հանձնարարականով ստեղծվել Է հանձնախումբ և  աշխատում է համայնքների ղեկավարների հետ: Քննարկում են,  թե որտեղ պետք է տեղակայվեն ինտեգրված սոցիալական կենտրոնները: գործընթացը դեռևս քննարկման փուլում է: Համայնքների ղեկավարներին մինչև սեպտեմբեր ժամանակ է տրվել, որից հետո արդեն կմեկնարկի կենտրոնների կազմավորման փուլը : Գորիսում հարցը վերջնական լուծում է ստացել, Մեղրիում, Կապանում և Սիսիանում դեռ հստակեցված չէ: Համալիր սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի գերակա խնդիրներից է: Բարեփոխումները հիմնականում իրականացվում են ՀԲ աջակցությամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի շրջանակներում: Ծրագրի առաջին փուլում հանրապետությունում ստեղծվել են փորձնական 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: 2014-2018թթ ընթացքում ՍՊՈԿԾ-2-ի շրջանակներում նախատեսվում է նման կենտրոններ ստեղծել հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում: Բարեփոխման շրջանակներում նախատեսվում է մեկ տանիքի տակ կենտրոնացնել զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննական ոլորտներում տարածքային ծառայություններ մատուցող մարմինների և հանձնաժողովների գրասենյակները, որտեղ միասնական ընդունարանների ստեղծումով ծառայությունները պետք է մատուցվեն <<մեկ պատուհանից>> համալիր փաթեթով:Բարեփոխման առանցքային խնդիրն է սոցիալապես խոցելի քաղաքացիների կարիքները գնահատել ամբողջական և դրանց լուծման համար մշակել և իրականացնել ծրագրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44