Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
20.06.2014

Սիրելի բուժաշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` բուժաշխատողների օրվա կապակցությամբ։Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անմնացորդ նվիրումի, բարեխիղճ վերաբերմունքի և մասնագիտական հմտությունների շնորհիվ դուք միշտ անհրաժեշտ օգնություն եք ցուցաբերել դժվար ու ոչ սովորական պայմաններում հայտնված մարդկանց փրկելու և առողջությունը վերականգնելու համար: Սյունեցու հիշողությունից չեն ջնջվել արցախյան ազատամարտի տարիներին մեր քաղաքների ու գյուղերի պաշտպանության ժամանակ ամեն մի զինվորի ու քաղաքացու կյանքի փրկության համար ձեր ցուցաբերած մաքառումի հերոսական ջանքերը: Այսօր էլ դուք ամենայն պատասխանատվությամբ եք կատարում աստվածահաճո ձեր առաքելությունը։Վստահ եմ, որ մարզի համայնքներում տարեցտարի արդիականացող մեր բուժհաստատությունները, մասնագիտական որակների և հմտությունների բարձրացմանն ուղղված տարբեր ծրագրերը նպաստելու են մեր բնակչության առողջ կենսակերպի ապահովմանը:Եվս մեկ անգամ շնորհավորելով բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն ու երջանկություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան