Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ 27.09.2025
Սյունիքի մարզը մասնակցել է սեպտեմբերի 26-ին Երևանում կայացած «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել էր իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ մարզի զբոսաշրջային հնարավորություններին, նաև ներկայացվել էին փորձառություններ՝ կավագործություն, տիկնիկագործություն, գորգագործություն և այլն․ օրը եզրափակվեց համերգային ծրագրով։ Բացի մարզային տաղավարներից, կային նաև...

ՈՒՍՈՒՄՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԼԵՀԱՍՏԱՆ 25.09.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել է ուսումնաճանաչողական այցին Լեհաստան, որն իրականացվել է «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի շրջանակներում։ Պատվիրակության կազմում եղել են նաև մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուներ, «R2D Սյունիք»-ի գործընկերներ։ Նրանք ենթախմբերով այցեր են կատարել տարբեր համայնքներ, կրթական ու գործարար կազմակերպություններ և նոր հմտությունների...

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ 23.09.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Ամփոփելով ՀՀ-ում նոր դիվանագիտական այս առաքելության երկամյա գործունեությունը՝ դեսպանը տեղեկացրել է արված աշխատանքների ու հատկապես Սյունիքում իրենց աջակցությամբ իրագործված ծրագրերի մասին։ Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է Էնդրյու Թըրների հերթական այցը Սյունիք և խոսելով մարզի տնտեսական ներուժի մասին՝ ներկայացրել պետական միջոցներով, տեղական ու միջազգային...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2025
Սիրելի՛ հայրենակիցներ Անկախությունը մեզ համար ոչ միայն պատմական փաստ է, այլև ամեն քաղաքացու ամենօրյա աշխատանքն ու պատասխանատվությունը։ Շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայի համար կարևորագույն տոներից մեկի՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Երեսունչորս տարի առաջ այս օրը վերականգնելով ու ամրապնդելով ազգային ինքնության մեր խորհրդանիշը՝ հաստատեցինք նաև հավատարմությունը մեր նախնիներին, որոնք երազում էին տեսնել հայրենիքը՝ որպես անկախ ու ազատ երկիր։...

GIZ-Ը ՄԱՐԶՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԿՈՒՆԵՆԱ 17.09.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հանդիպել է GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի խորհրդատու Աղասի Մնացյանին: Նա ներկայացրել է կազմակերպության՝ Սյունիքում աշխատող ներկայացուցչին, քանի որ GIZ-ը մարզում (Կապանում) այսուհետ գործող գրասենյակ կունենա՝ ծրագրերն առավել թիրախային ու արդյունավետ իրագործելու համար։ Կողմերը...

Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը 17.09.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է « Տեսել եմ » նոր հարթակը ( https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։ Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։ Համայնքի աշխատակազմը...