Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

20.06.2014

 Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցել էր Սյունիքի մարզում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ: Պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ նախարարին ուղեկցում էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Այցի շրջանակներում, նախարարը եղել է սահմանային հենակետերում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին ու նոր կառուցվող դիտակետերի աշխատանքներին: Նախարարը բարձր է գնահատել սահամանային ստորաբաժանումների վերջին օրերի կատարած աշխատանքը և նախանշել առաջիկա անելիքները: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցրել է, որ մարզային իշխանությունները պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում, աջակից լինել նախարարության ստորաբաժանումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44