Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
22.10.2014
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության <<Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ>>-ի (ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանի հետ: Քննարկվել են Մեղրի համայնքում հիվանդանոցային համալիրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր:
ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 3-ի N 1172-Ն որոշմամբ 2013թ. հունիսին սկսված առողջապահական համալիրի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2015թ. հունիսին, սակայն <<Պարեքս>> ՍՊԸ-ը թերացել է իր աշխատանքներում և չի տեղավորվել պայմանագրում նշված ժամկետի մեջ, այն հետաձգելով մեկ տարով:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի հետ մեկնել է Մեղրի համայնք` շինարարներրի հետ զրուցելու, աշխատանքներին խոչընդոտող խնդիրներին լուծումներ տալու համար: Շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը` <<Մեղրիի ՃՇՇՁ>>ՓԲԸ- ն պատրաստակամություն է հայտնել աշխատանքներն իրականացնել պահանջվող որակական չափանիշներին համապատասխան և ավարտել նշված ժամկետում: