Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԱՎՐԵՆՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ

30.01.2015

Երկար տարիներ ճանաչում եմ Լավրենտ Սարգսյանին, ում հետ համատեղ աշխատանքով առնչվել եմ, երբ նա Սիսիանի քաղաքապետ էր: Նա ուրույն դիմագիծ ունեցող ակտիվ հասարակական գործիչներից է:
Խորհրդային շրջանում, երբ Հայաստանում մեծ թափով ընթանում էին շինարարական աշխատանքներ, Լավրենտ Սարգսյանը ղեկավարում էր Խորհրդային Հայաստանում գործող համապետական նշանակություն ունեցող շինարարական կազմակերպություններից մեկը: Նրա ակտիվ ղեկավարմամբ և մասնակցությամբ մեր երկրում վեր խոյացան բնակելի շենքեր, կրթության և մշակութային օջախներ, առանձնատներ, սննդի օբյեկտներ, որոնք որպես մնայուն ազգային նյութական հարստություն, այսօր էլ ծառայում են մեր երկրին ու մեր հայրենակիցներին:
Սյունիքի արժանավոր զավակը իր ուրույն և կարևոր մասնակցությունն է ունեցել արցախյան ազատամարտին և այդ տարիներին իր գործունեությամբ նպաստել է<<Սիսական>> փառապանծ ջոկատը նյութական միջոցներով և ռազմամթերքով ապահովելու գործին:
Լավրենտ Սարգսյանի գործունեությունը, որպես Սիսիանի քաղաքապետ, արժանի է բարձր գնահատականի, որովհետև նրա պաշտոնավարման տարիներին քաղաքն ապրեց զարգացման և բարեկարգման շրջան:
Շնորհավորելով Լավրենտ Սարգսյանին՝ ծննդյան 75 –ամյակի կապակցությամբ, բարեմաղթանքների հետ միասին նշեմ, որ դեռ կան շատ անելիքներ, որոնք պետք է իրականացնենք համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 09:35:02