Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի տեղակալը մասնակցել է հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրի կառավարման խորհրդի նիստին 02.02.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը մասնակցել է «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի կառավարման խորհրդի նիստին, որը կազմակերպել էին ՀՀ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել...

ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ 29.01.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հունվարի 28-ին Կապանի N զորամասում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ նա նշել է, որ բանակի ամրությունը բոլորից է կախված, բայց առաջին հերթին` զինվորից․ «34 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց աշխարհին, որ ի վիճակի է պաշտպանել իր սահմանների և ժողովրդի անվտանգությունը։ Այսօր մենք, նշելով բանակի օրը, փաստում ենք, որ Հայաստանը...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2026
Սիրելի՛ հայրենակիցներ Հայոց բանակի հարգարժա՛ն սպաներ և զինվորներ Այսօր մեր պետականության ամենանվիրական տոներից մեկն է՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը։ Հունվարի 28-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական կամքը, ազատ ապրելու իրավունքն ու պետականության կերտման՝ մեր ընտրած հաստատուն ճանապարհը։ Բանակը ստեղծվեց մեր նորանկախ հայրենիքի համար բարդ ու վճռորոշ տարիներին՝ միասնական կամքի և նվիրվածության շնորհիվ։ Տարիների ընթացքում այն դարձավ Հայաստանի...

Առաջին անգամ նշվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը... 27.01.2026
Հ ունվարի 27-ին՝ ՀՀ-ում առաջին անգամ նշվող Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի անդամների, Սյունիքի ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների, պետական տարբեր հիմնարկների ներկայացուցիչների, զինծառայողների ու բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր։ Հարգանքի ու խոնարհումի երթի մասնակիցները ծաղկադրում են կատարել հայրենիքի պաշտպանության համար զոհված...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 13.01.2026
Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացավ ձմեռային զորակոչի սյունիքյան հերթական հավաքը, և հանդիսավոր արարողությամբ ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնեցին կապանցի ու քաջարանցի նորակոչիկները։ Զորակոչի՝ մեր մարզի առաջին հավաքը կայացել էր Գորիսում՝ հունվարի 7-ին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ « Յուրաքանչյուր սյունեցի տղամարդ հայրենքին ծառայում է ոչ միայն...

ԱՎԵՏԻՍ 05.01.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025թ․ դեկտեմբեր ամսին ծնվել է 98 երեխա՝ 57 տղա, 41 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 37, -Գորիսի ԲԿ-ում՝ 40, -Սիսիանի ԲԿ-ում՝ 17, -Մեղրու ՏԲԿ-ում՝4 երեխա։


