Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԳՐԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
30.01.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անձնական նախաձեռնությամբ օժանդակություն է տրամադրում Սյունիքի մարզի այն ընտանիքներին, որտեղ մեկ ծննդալուծման ժամանակ մեկից ավելի երեխաներ են ծնվել:
Հունվարի 30-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Ա. Ոսկանյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Մարությանը մարզպետ Ս. Խաչատրյանի հանձնարարությամբ այցելեցին Գեղանուշ գյուղական համայնք` Պետրոսյանների բազմազավակ ընտանիք: 2015թ. հունվարի 16-ին ընտանիքում ծնվել են երկվորյակներ. այդ առիթով Պետրոսյաններին այցելած Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից նրանց հանձնեցին նվերներ և դրամական օժանդակություն:
Ի դեպ, մարզպետի հանձնարարությամբ հաշվառվում են նաև մարզի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց նույնպես կտրվի դրամական օժադակություն: