Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ 700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻՆ
30.01.2015
Հունվարի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է միջնադարի հայ խոշորագույն փիլիսոփա, ուսուցչապետ, աստվածաբան, եկեղեցական և քաղաքական գործիչ Հովհան Որոտնեցու 700-ամյակին նվիրված պատարագին: Պատարագն անց էր կացնում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը: Ներկա էին Սյունիքի համայնքների ղեկավարներ, ուսուցիչներ, լրագրողներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետ Ս. Խաչատրյանն ասաց.
<<Պիտի կարողանանք հիշել մեր անցյալը, որ ապագա ունենանք: Այս եկեղեցին երբեք այսքան մարդաշատ չէր եղել, այսօր այս մարդիկ եկան-հաղորդակցվեցին իրենց պատմությանը, հոգևոր ավանդույթներին, և, համոզված եմ՝ ամեն մեկն իր հոգում մի լուսավոր բան տանելու է: Մեր պատմությունը ցույց է տվել, որ ինչքան հոգևոր և աշխարհիկ իշխանությունները միասնական են եղել, այնքան մեր ազգը ունեցել է հաջողություններ, իսկ երբ տարանջատվել են, չեմ կարծում, որ հաջողություններ լինեն: Մեր ժողովրդի պատմությունը <<հարուստ է>> նման օրինակներով>>:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, կարևորելով ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի եկեղեցամետ վարմունքը, նշեց.
<<Ես շատ ուրախ եմ, որ մենք տարին սկսել ենք մեր հայրերի հետքերով քայլելով` Տաթևի վանքով և գալով Որոտնավանք` իմ շնորհակալությունն եմ հայտնում Սյունյաց պետական կառույցներին, հանձին՝ մարզպետ տյար Խաչատրյանի, ով կարողանում է համախմբել և’ պետական ղեկավարներին, և’ հավատացյալներին՝ ճիշտ ուղով տանելու համար: Կարողանում է համախմբված բոլորին բերել դեպի եկեղեցի, բերել այն ակունքները, որտեղից որ ձևավորվել է մեր ինքնությունը: Այս պատերի մեջ է աստված իր շնորհը տվել մեր հայրերին: Եվ այս շնորհը եթե մենք չունենանք և չզգանք մեր սրտերիում, ապա զուր ենք քարոզում կամ զուր ենք պայքարում հայոց անկախության և հայոց հավատքի համար>>: