Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ
02.02.2015
Հունվարի 26-ին և 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Հունվարի 26-ի ընդունելությանը մասնակցել է 30 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանհինգ, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու՝ երկու և վառելափայտով ապահովելու հարցերով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության քսանհինգ դիմումներին տրվել է դրական լուծում: Բավարարվել է նաև առողջարանային ուղեգիր հատկացնելու, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու և վառելափայտով ապահովելու հարցերով դիմած քաղաքացիների խնդրանքը:
Հունվարի 29-ի ընդունելությանը մասնակցել է 31 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսաներեք, աշխատանքի տեղավորման՝ վեց, վերելակի վերանորոգման, հարևանից բողոքելու՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանմեկին տրվել է դրական լուծում, երկուսը գտնվում են ուսումնասիրման ընթացքում:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին վեց դիմումները: Վերելակի վերանորոգման, հարևանից բողոքելու մասին դիմումների վերաբերյալ մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն:


