Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.01.2016
<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2015 թվականի նոյեմբերի 24-ին կատարված փոփոխության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Քաշունի գյուղական համայնքները միավորվել են մեկ նոր՝ 8 գյուղական բնակավայր ընդգրկող Տաթև (կենտրոնը՝ Շինուհայր) համայնքի մեջ։ ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N3-Ն որոշման համաձայն 2016 թվականի փետրվարի 14-ին մարզի նոր ձևավորվող Տաթև համայնքում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը տեղադրված է ՀՀ ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ 2016 թվականի ապրիլի 17-ին տեղի կունենան նաև մարզի Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում՝ համայնքի ղեկավարի, իսկ Կուրիս և Չափնի համայնքներում՝ համայնքի ավագանու հերթական ընտրությունները: