Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
18.03.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինային: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատուները: Քննարկվեցին ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակի և պետական կառավարման մարմինների հետ համագործակացության ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների, հետագա անելիքների հետ կապված հարցեր:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը իր գոհունակությունը հայտնեց ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակի հետ կատարած համատեղ աշխատնքներից, նշելով, որ փոխգործակցության արդյունքում մեծ ձեռքբերումներ են ունեցել:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը ներկայացրեց ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ ՀՀ Սյունիքի մարզում իրականացվելիք ներդրումային ծրագրերի նախագծերը, դրանց իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Կողմերը հույս հայտնեցին, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ ու համատեղ մարզում կիրականացվեն մի շարք ծրագրեր: