Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ <<ՊԱՏԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ>> ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

20.05.2016

  Մայիսի 14-ին ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացված <<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլում Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Եվա Ստեփանյանը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Հովիկ Ալեքսանյանը շնորհավորել է մրցանակակրին, շնորհակալություն հայտնել մարզը պատվով ներկայացնելու համար ու մաղթել նորանոր հաջողություններ:
<<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլին Սյունիքի մարզից մասնակցել են 5-7-րդ դասարանների 9 աշակերտներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36