Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ <<ՊԱՏԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ>> ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
20.05.2016
Մայիսի 14-ին ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացված <<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլում Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Եվա Ստեփանյանը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը շնորհավորել է մրցանակակրին, շնորհակալություն հայտնել մարզը պատվով ներկայացնելու համար ու մաղթել նորանոր հաջողություններ:
<<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլին Սյունիքի մարզից մասնակցել են 5-7-րդ դասարանների 9 աշակերտներ: