Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՕԾՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ
07.07.2016
Հուլիսի 5-ը Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում նշանավորվեց օծման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր և այլոք:
Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։ Օծումից հետո շնորհավորանքի ու օրհնանքի խոսքեր հղվեցին գյուղի բնակիչներին ու հյուրերին:
Արծվանիկի եկեղեցին կառուցվել է 1855 թվականին։ Խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ։ Կառուցումից հետո չի նորոգվել։ Եկեղեցու նորգումն իրականացվել է Արծվանիկ գյուղական համայնքի ղեկավար Անուշավան Հարությունյանը նախաձեռնությամբ և բարերարների ջանքերով: