Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
26.07.2016
Հուլիսի 25-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 36 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսուն, աշխատանքի տեղավորման՝ երեք, առողջարանային ուղեգիր հատկացնելու, նպաստի վերականգնման և հարևանի ապօրինի շինարարության հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանինին տրվել է դրական լուծում, մեկ դիմում ուսումնասիրման փուլում է: Աշխատանքի ընդունվելու մասին դիմած երեք քաղաքացիները վերցվել են հաշվառման: Ընթացք է տրվել առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին դիմումին, մերժվել է նպաստի վերականգնման վերաբերյալ դիմումը:
Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ուսումնասիրվում է հարևանի կողմից ապօրինի շինարարության վերաբերյալ դիմումը: