Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՈՒԺԱՆԻՍ ԳՅՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԻՃԱԿԻՆ
27.07.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հուլիսի 26-ին մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի և Կապանի ճանապարհների շահագործման շինարարական ընկերության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանի հետ ծանոթացել է Կապան-Ագարակ -Եղվարդ -Ուժանիս տեղական նշանակության ավտոճանապարհի՝ Ուժանիս գյուղի մերձակայքի՝ սողանքի հետևանքով մասամբ փլուզված ճանապարհահատվածի վիճակին: Հարցը տեղում քննարկելուց հետո մարզպետի առաջարկությամբ նախատեսվում է հնարավորինս ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ սողանքային երևույթները մեղմելու համար: