Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

08.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Խորհրդի նիստին  մշտական հանձնաժողի անդամներից բացի, ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վ. Դավթյանը, Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված <<Պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագիրը>> ներկայացրեց Հայաստանում <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության  պատասխանատու Սոֆիկ Մինասյանը:
Կարևորվեց հանրության շրջանում աղջիկ երեխայի սեռը և նրա նկատմամբ խտրական վերաբերմունքի նվազեցման նպատակով տեղական լրատվամիջոցներով և համայնքային հանդիպումների ժամանակ տեսաֆիլմերի ցուցադրությունը:
Քննարկվող հարցի շուրջ ելույթ ունեցան Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը:
Այնուհետև հանձնաժողովի անդամներն ու մասնակիցները անցել են մտքերի փոխանակության, քննարկել հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային և կազմակերպական հարցեր:
Ամփոփելով նիստը՝ օրակարգում ընդգրկված հարցի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Դավթյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց հանձնաժողովի անդամները պետք է ուսումնասիրեն քննարկվող հարցերի հետ առնչվող առկա հիմնախնդիրները և սահմանված ժամկետում ներկայացնեն առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11