Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
08.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետարանում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Խորհրդի նիստին մշտական հանձնաժողի անդամներից բացի, ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վ. Դավթյանը, Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված <<Պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագիրը>> ներկայացրեց Հայաստանում <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության պատասխանատու Սոֆիկ Մինասյանը:
Կարևորվեց հանրության շրջանում աղջիկ երեխայի սեռը և նրա նկատմամբ խտրական վերաբերմունքի նվազեցման նպատակով տեղական լրատվամիջոցներով և համայնքային հանդիպումների ժամանակ տեսաֆիլմերի ցուցադրությունը:
Քննարկվող հարցի շուրջ ելույթ ունեցան Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը:
Այնուհետև հանձնաժողովի անդամներն ու մասնակիցները անցել են մտքերի փոխանակության, քննարկել հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային և կազմակերպական հարցեր:
Ամփոփելով նիստը՝ օրակարգում ընդգրկված հարցի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Դավթյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց հանձնաժողովի անդամները պետք է ուսումնասիրեն քննարկվող հարցերի հետ առնչվող առկա հիմնախնդիրները և սահմանված ժամկետում ներկայացնեն առաջարկություններ: