Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
17.10.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է օրերս Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Վարդավանք համայնքի ղեկավար Գարեգին Կոստանդյանի ընտանիքի անդամներին:
Մարզի ղեկավարը զրուցել է ընտանիքի անդամների հետ, հետաքրքվել նրանց առօրյա խնդիրներով ու հոգսերով և աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Մարզպետ Վահե Հակոբյանը Կոստանդյանների բազմազավակ ընտանիքին տրամադրել է դրամական աջակցություն: