Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՎԵՏԻՍ 04.08.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա հուլիս ամսին ծնվել է 85 երեխա՝ 45 տղա, 40 աղջիկ․ -Կապանի ԲԿ-ում՝ 38, -Գորիսի ԲԿ-ում՝ 33, -Սիսիանի ԲԿ-ում՝ 6, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է 29.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը,...

Քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում»-ը 25.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին․ հանդիպման ընթացքում քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում» ծրագիրը, որն իրականացնում է հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Քանի որ հիմնադրամի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ու աշխատանքի ընթացքում առաջ էին եկել ընթացակարգային ու համակարգային բնույթի մի շարք հարցեր,...

ՆՇՎԵՑ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ 25.07.2025
Անցած շաբաթավերջին Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել են հանքագործներին ու անվանական նվերներ հանձնել։

ԳՈՐԻՍՈՒՄ ԴԻՏԱՐԿՎԵԼ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ 24.07.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում ընթանում են ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Բակունցի, Խորենացու, Գ.Նժդեհի փողոցների հիմնանորոգման շինաշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 60 մլն դրամ է, որի մեջ պետության համաներդրումը 583 մլն դրամ է (55 տոկոս), համայնքինը՝ 477 մլն դրամ...

Ներկայացվել է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը 19.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը երեկ մասնակցել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» դրամաշնորհային ծրագրի ներկայացմանը, որն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագիրը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։ Ծրագրի արդյունքների մասին հանրությանը իրազեկելու նպատակով Սյունիքում այս օրերին կազմակերպվել է լրագրողական...