Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ>> ՓԲԸ-ի ԿՈՂՄԻՑ ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ

23.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզպետարան և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> համագործակցության հնարավորությունները:
Կոմբինատի ղեկավարները ներկայացրեցին ընկերության կողմից առաջիկայում մարզում իրականացվելիք սոցիալական ծրագրերի ուղղություններն ու բնագավառները:
Հանդիպման ավարտին կոմբինատի ներկայացուցիչները տեղեկացրին, որ, հաշվի առնելով մարզպետարանից մարզի համայնքների հեռու լինելու հանգամանքը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքների միջև կապն առավել արդյունավետ դարձնելու և ամրապնդելու նպատակով, ընկերության կողմից Սյունիքի մարզպետարանին է նվիրաբերվում <<Նիվա-Շեվրոլետ>> մակնիշի 3 ավտոմեքենա:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նվիրաբերված ավտոմեքենաների համար և վստահեցրել, որ տրանսպորտի միջոցները լիարժեք կծառայեն մարզպետարանի աշխատակազմին՝ ընդգծելով, որ դրանք անհրաժեշտ են՝ ընթացիկ աշխատանքները լիարժեք կազմակերպելու և համայնքների հետ համագործակցությունը ավելի սերտացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53