Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՔԻՔ ԲՈՔՍԻՆԳԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՍԱՆԵՐԻՆ
26.12.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> մարզիկներին ու հանձնել խրախուսական նվերներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբի սաները վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությանը>> ու իրենց քաշային կարգերում արժանացել 3 ոսկե և 2 արծաթե մեդալների: