Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵԼ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
28.12.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարան: Հյուրերին տոնական համերգով ողջունեցին Կապանի թիվ 13 նախակրթարանի սաները:
Մարզի ղեկավարը շնորհավորել է շահառուներին գալիք տոների առթիվ, զրուցել նրանց հետ, լսել վերջիններիս մտահոգություններն ու վստահեցրել, որ ճաշարանի խնդիրները մարզպետարանի ուշադրության կենտոնում է և գալիք տարվա ընթացքում մի շարք հարցեր լուծում կստանան: Ճաշարանում մարզպետ Վահե Հակոբյանը հետաքրքրվել է նաև խոհանոցի ճաշացանկով և համտեսել շահառուներին տրմադրվող կերակուրը:
Վահե Հակոբյանը <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարանի շահառուներին հանձնել է նվերներ: