Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
28.03.2017
Մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 60 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսուներեք, աշխատանքի տեղավորման՝ քսանհինգ, նպաստի վերականգնման և շենքի վթարային վիճակի մասին` մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երեսունին տրվել է դրական լուծում, երեքը` մերժվել է: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրման ընթացքի մեջ են գտնվում նպաստի վերականգնման և շենքի վթարային վիճակի մասին դիմումները: