Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
14.04.2017
2017 թվականի ապրիլի 17-ին, 18-ին և 19-ին Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում իրականացնելու է բարեգործական առաքելություն:
Կկատարվեն կանանց անվճար համալիր կանխարգելիչ հետազոտություններ՝ կրծքագեղձի, վահանաձև գեղձի և կանանց վերարտադրողական օրգանների ուլտրաձայնային հետազոտություններ: Կենտրոնի լավագույն մասնագետները կտրամադրեն նաև անհրաժեշտ խորհրդատվություն:
Ակցիան կսկսվի 2017 թվականի ապրիլի 17-ին ժամը 13:00-ից, իսկ ապրիլի 18-ին և 19-ին՝ ժամը 9:30-ից՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում: