Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ (տեսանյութ)
05.05.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց <<Սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի մարտական ակումբի>> սաներին և նրանց մարզիչ Արա Սարգսյանին: Մարզիկները օրերս մասնակցել են Ուկրաինայի Հանրապետության Խարկով քաղաքում կայացած Քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությանը, որից վերադարձել են հաղթանակներով՝ նվաճելով 2 ոսկի և 3 բրոնզ: Ակումբի սաները մարզպետի հետ զրույցի ընթացքում կիսվել են առաջնությունից ստացած տպավորություններով: Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչ Արա Սարգսյանին հերթական հաղթանակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Հայաստանի ու հատկապես մարզի անունը միջազգային հարթակներում հնչեցնելու համար:
Հանդիպմանը քննարկվել են մարզական ակումբի խնդիրների ու հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Ներկայացվեց, որ ակումբը հրավեր է ստացել մասնակցելու առաջիկայում կայանալիք Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Առաջնությանը մասնակցելու համար Վահե Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ակումբին, իսկ մարզիկները իրենց հերթին խոստացան մրցույթում բարձր պահել Հայաստանի պատիվը:
Հանդիպման ավարտին Արա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության և ցուցաբերած օժանդակության համար, որը, ըստ մարզչի, ակումբի արձանագրած հաղթանակների կարևոր խթաններից մեկն է:
Տեսանյութը՝ ՍՈՍԻ հեռուստատեսության