Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

29.05.2017

  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Սյունիքի մարզում անցկացվեց համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել են մարզի մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական ուսումնական, առողջապահական հաստատությունների  476 կոլեկտիվ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակին մասնակցել են շուրջ 9500 քաղաքացիներ:
Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին մարզի շուրջ 600 տեղամասերում: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել 208 միավոր տեխնիկա: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը բարեկարգման աշխատանքներ է իրականացրել Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում:
Օրվա ընթացքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շրջայց է կատարել մարզում՝ ծանոթացել շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ շաբաթօրյակի ընթացքում մարզում առկա 137 աղբավայերից փակվել է 31-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47