Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
29.05.2017
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Սյունիքի մարզում անցկացվեց համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել են մարզի մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական ուսումնական, առողջապահական հաստատությունների 476 կոլեկտիվ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակին մասնակցել են շուրջ 9500 քաղաքացիներ:
Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին մարզի շուրջ 600 տեղամասերում: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել 208 միավոր տեխնիկա: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը բարեկարգման աշխատանքներ է իրականացրել Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում:
Օրվա ընթացքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շրջայց է կատարել մարզում՝ ծանոթացել շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ շաբաթօրյակի ընթացքում մարզում առկա 137 աղբավայերից փակվել է 31-ը: