Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

14.06.2017

 Երեկ՝ հունիսի 13-ին, որոշ լրատվական կայքերում տեղ գտած «Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երևան. Գումար են պահանջել» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Հրապարակման մեջ առկա պնդումն առ այն, թե հիվանդանոցի աշխատակիցները, հղում անելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24 №39-Ն հրամանին, հրաժարվել են կազմակերպել երեխային անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու հարցը՝ պահանջելով գումար, իրականության ակնհայտ խեղաթյուրում է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդանոց տեղափոխված երեխան հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացի, իսկ ՀՀ քաղաքացիներից բացի, այլ քաղաքացիություն ունեցող անձանց վրա պետպատվերով և անվճար հիմունքներով բժշկական սպասարկումը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ, երեխային հիվանդանոց տեղափոխած բժիշկ Լուսինե Սարգսյանին տեղեկացվել է ՀՀ օրենսդրության պահանջների մասին և երեխան անհապաղ տեղափոխվել է Երևան։
Գումարի բացակայության փաստը որևէ կերպ չի ազդել երեխային անհետաձգելի բուժօգնության կազմակերպման գործընթացի վրա: Ավելին՝ գումարը վճարվել է ոչ թե նույն օրը, այլ երեխային Երևան տեղափոխելուց օրեր անց:
Նկատի ունենալով հարցի բարոյական կողմը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը կփոխհատուցի երեխային Երևան տեղափոխելու համար վճարված ողջ գումարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:43:04