Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկանք ՀՀ Սյունիքի մարզում 2017 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցած կարկտահարության և հորդառատ անձրևների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ

30.06.2017

ՀՀ Սյունիքի մարզում 2017 թվականի հունիսի 29-ին ժամը 16.20-ից 17.00-ն տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով նախնական տվյալներով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն):
Համաձայն համայնքներից և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների, զգալի տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները (հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ, այգիներ, խոտհարք), վնաս է հասցվել համայնքային ենթակառուցվածքներին, ջրով ողողվել են անհատական բնակելի և հասարակական շինությունների նկուղային հարկերը:
Տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասը գնահատելու համար, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովները հունիսի 29-ից սկսել են աշխատանքները: Մարզային հանձնաժողովի անդամները իրավիճակը գնահատելու նպատակով տեղերում կատարում են դիտարկումներ: Փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար, ըստ ստացված հաղորդումների, հունիսի 29-ին համայնքներ են մեկնել ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության մարտական հաշվարկներն ու օպերատիվ խմբերը:
Հասցված վնասի վերաբերյալ համայնքային հանձնաժողովներից արձանագրությունները ստանալուց հետո մարզային հանձնաժողովը կամփոփի դրանք և կներկայացնի հանրապետական հանձնաժողովին: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից մեթոդական և խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24