Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԹԹԻ ՓԱՌԱՏՈՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

03.07.2017

Հուլիսի 1-ին Գորիսի  Քարահունջ բնակավայրում անցկացվեց ավանդական դարձած «Սյունյաց ավանդույթներ․թութ» խորագրով միջոցառումը:
Փառատոնը մեկնարկեց մրցութային թութ թափելու արարողությամբ, այնուհետև անցկացվեց ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք: Փառատոնի ընթացքում մարզի համայնքները ներկայացրեցին Սյունյաց աշխարհի բերք ու բարիքը, Սյունիքին բնորոշ ճաշատեսակները, ավանդույթներն ու ծեսերը: Ցուցադրվեց օղու թորման, դոշաբի և տոլմայի պատրաստման գործընթացը:
Արդեն չորրորդ տարին անցկացվող <<Սյունյաց ավանդույթներ. թութ>> փառատոնը կազմակերպել էր «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36