Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԻՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԹԹԻ ՓԱՌԱՏՈՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
03.07.2017
Հուլիսի 1-ին Գորիսի Քարահունջ բնակավայրում անցկացվեց ավանդական դարձած «Սյունյաց ավանդույթներ․թութ» խորագրով միջոցառումը:
Փառատոնը մեկնարկեց մրցութային թութ թափելու արարողությամբ, այնուհետև անցկացվեց ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք: Փառատոնի ընթացքում մարզի համայնքները ներկայացրեցին Սյունյաց աշխարհի բերք ու բարիքը, Սյունիքին բնորոշ ճաշատեսակները, ավանդույթներն ու ծեսերը: Ցուցադրվեց օղու թորման, դոշաբի և տոլմայի պատրաստման գործընթացը:
Արդեն չորրորդ տարին անցկացվող <<Սյունյաց ավանդույթներ. թութ>> փառատոնը կազմակերպել էր «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։