Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ է ԳՈՐԻՍԻ ԿԱՆԱՆՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

17.07.2017

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, կանանց տնտեսական զարգացմանն ուղղված սոցիալական նախաձեռնությունների իրականացման ընթացքին: Սյունիքի մարզի կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը նպատակաուղղված է կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը, մարզում հուշանվերների շուկայի զարգացմանը: Վահե Հակոբյանը հանդիպել է հիմնադրամի խորհրդի անդամներին, քննարկվել են համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հեռանկարները: Հաշվի առնելով, որ մարզի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը տուրիզմի ոլորտի զարգացումն է, մարզպետն ընդգծել է, որ կքննարկվեն հնարավոր տարբերակները, ոլորտին առնչվող ծրագրերում Ռեսուրս կենտրոններին ներգրավելու`տեղական ապրանքների իրացման, կանանց համար աշխատատեղերի խթանման գործընթացին աջակցելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37