Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՄԲ, ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԵՎ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ (տեսանյութ)

23.08.2017



Այսօր մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարող սուբյեկտներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում կարևորեց տեսչական մարմնի կատարած աշխատանքն ու նման ձևաչափով հանդիպումներ իրականացնելը, որը կօգնի տնտեսվարողներին հաջորդ ստուգումների ընթացքում զերծ մնալ խնդիրներից:
ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանի խոսքով, առաջին եռամսյակի ստուգումները և տնտեսվարողներից ստացվող հարցումները ցույց են տալիս, որ իրազեկման անհրաժեշտություն կա, այդ նպատակով էլ կազմակեպվում են տնտեսվարողների հետ այս հանդիպումները։ Նա վերջիններիս կոչ արեց տեսչական մարմինը չընդունել որպես ստուգող և պատժող մարմին։
Հանդիպմանը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ հանրային վերահսկողության դերին ու կարևորությանը: Բաբկեն Պիպոյանը տնտեսվարողներին կոչ արեց առանց սերտիֆիկատի ապրանք չիրացնել, ներկրողից պարտադիր պահանջել որակի հավաստման փաստաթուղթը։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցման խնդրին, և հորդորեց տնտեսվարողներին հետևողական լինել դժբախտ պատահարներից խուսափելու համար:
Հանդիպման վերջում մասնագետները պատասխանեցին տնտեսվարողների հարցերին։
Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24