Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՉԻՆԱԿԱՆ AVIK INTERNATIONAL ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷԻՆ

05.09.2017

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիք ժամանած AVIK International միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Ս. Աղաբեկյանը, <<Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն>> ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների ինժեներ Արթուր Սանոյանը:
Վարդան Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից ողջունել է պատվիրակության այցը Սյունիք և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:
AVIK International միջազգային կորպորացիայի փոխնախագահ ՉըՆ Դեճուն ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Սիսիան-Քաջարան հատվածով, որտեղ հետագայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել: Կազմակերպության ներկայացուցիչներն այս փուլում այցելել են մարզ, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածում:
Հանդիպմանը երկկողմ քննարկել են նաև հետագա համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53