Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ(տեսանյութ)
13.09.2017
Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործունեությունը:
Ցուցահանդեսի բացմանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ողջունելով ներկաներին, կարևորել է նման ցուցադրությունները, շնորհակալություն հայտնել կազամկերպիչներին մարզի աշակերտներին և բնակիչներին նմանատիպ հնարավորություն ընձեռելու համար: Ցուցահանդեսին ներկայացված նմուշներից բացի, ներկաները հնարավորություն ունեցան նաև լսելու դասախոսություններ նորանկախ Հայաստանի դրամաշրջանառության, Կենտրոնական բանկի գործառույթների, ֆինանսական գրագիտության, փողի տպագրության և պաշտպանության մասին:
Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը: Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ մարզի բոլոր համայնքների դպրոցականները ևս հնարավորություն կունենան այցելելու ցուցահանդես:
Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության