Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ (տեսանյութ)

06.10.2017



 Ոսուցչի տոնի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հանդիպել է մարզի մանկավարժների հետ: Վահե Հակոբյանը մարզի հանրակրթական դպրոցների մի խումբ մանկավարժների հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ՝ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի և ուսուցչի օրվա կապակցությամբ: Մարզպետը Վահե Հակոբյանը, շնորհավորելով ներկաներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ նրանց աշխատանքը գնահատվում է ամեն օր, քանի որ մանկավարժին է վերապահված խելացի ու հայրենասեր սերունդ կրթելու և դաստիարակելու պատասխանատու գործը: Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նրանց նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով առողջություն ու բեղմնավոր աշխատանք:
Մարզի ղեկավարը, առիթն օգտագործելով, շնորհավորեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանին: Հանդիպմանը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Էլեոնորա Հովակիմյանը մարզի մանկավարժների անունից շնորհակալություն հայտնեց Վահե Հակոբյանին իրենց աշխատանքը գնահատելու և ցուցաբերած ուշադրության համար:

 

Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53