Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ <<ՍՊԱՐԱՊԵՏԻ ՕՐԸ>>

09.10.2017

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Խնձորեսկ hամայնքում մասնակցել է առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված տոնակատարություններին: Միջոցառումներին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Խնձորեսկ համայնքում հյուրերն այցելել են Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին: Միջոցառումների շրջանակներում անց են կացվել  ավանդական տարբեր մրցաշարեր, ցուցահանդեսներ, սյունյաց ավանդական ճաշատեսակների համտես-վաճառք: Միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, որոնք եզրափակվեցին տոնական համերգով:
<<Սպարապետի օր>> ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախահագի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում`  <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի>> և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի համաֆինանսավորմամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 16:31:31