Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
23.10.2017
Հոկտեմբերի 17-ին (սեպտեմբեր ամսվա ընդունելության փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 101 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր յոթանասունինը, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսան, բնակարանի հատկացման, հայրական տունը ժառանգելու խնդրանքով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից յոթանասունութին տրվել է դրական լուծում, մեկ դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին երկու դիմումի, տասնութ դիմում վերցվել է հաշվառման և ուսումնասիրվում է դրանց լուծման հնարավորությունները:
Բավարարվել է բնակարան հատկացնելու մասին մեկ դիմումատուի խնդրանքը:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ուսումնասիրման ընթացքի մեջ է գտնվում հայրական տան ժառանգության մասին դիմումը: