Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար Սմբատ Դադոյանին

26.10.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սմբատ Դադոյանին: Ս. Դադոյանը մարզի ղեկավարին է տեղեկացրել, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացված զորահավաքային զորավարժությունները կազմակերպվել ու անցկացվել են բարձր մակարդակով: Կապանի զինվորական կոմիսարը Վահե Հակոբյանին է հանձնել զինկոմի շնորհակալագիրը՝ անցկացված զորավարժություններին աջակցելու համար: Ս. Դադոյանը շնորհակալություն է հայտնել Վահե Հակոբյանին ցուցաբերած ուշադրության ու համագործակցության համար: Առիթն օգտագործելով, Սյունիքի մարզպետը շնորհավորել է Կապանի նորանշանակ զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սմբատ Դադոյանին՝   նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նշենք, որ զորահավաքային զորավարժությունների ժամանակ ակտիվ մասնակցության համար Կապանի զինվորական կոմիսարի շնորհակալագրին է արժանացել նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարատ Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02