Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար Սմբատ Դադոյանին
26.10.2017
Այսօր մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սմբատ Դադոյանին: Ս. Դադոյանը մարզի ղեկավարին է տեղեկացրել, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացված զորահավաքային զորավարժությունները կազմակերպվել ու անցկացվել են բարձր մակարդակով: Կապանի զինվորական կոմիսարը Վահե Հակոբյանին է հանձնել զինկոմի շնորհակալագիրը՝ անցկացված զորավարժություններին աջակցելու համար: Ս. Դադոյանը շնորհակալություն է հայտնել Վահե Հակոբյանին ցուցաբերած ուշադրության ու համագործակցության համար: Առիթն օգտագործելով, Սյունիքի մարզպետը շնորհավորել է Կապանի նորանշանակ զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սմբատ Դադոյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նշենք, որ զորահավաքային զորավարժությունների ժամանակ ակտիվ մասնակցության համար Կապանի զինվորական կոմիսարի շնորհակալագրին է արժանացել նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարատ Պետրոսյանը: