Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է համապետական ծառատունկին
06.11.2017
Նոյեմբերի 4-ին մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից առաջին անգամ կազմակերպված համապետական ծառատունկին: Մարզի ղեկավարը լիբանանյան մայրի է տնկել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում: Մարզկենտրոնում համապետական ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, մարզային ու համայնքային իշխանությունների, արդյունաբերական գործարանների ներկայացուցիչներ և այլք: Համապետական ծառատունկին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում տնկվել է մեկ տասնյակից ավելի լիբանանյան մայրի:
Ավելացնենք, որ նոյեմբերի 4-ին համապետական ծառատունկ միաժամանակ կազմակերպվել է հանրապետության բոլոր մարզերում: