Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզի կանաչ տարածքների ընդլայնման և շրջակա միջավայրի պահպանման հետ կապված հարցեր

07.11.2017

 Վահե Հակոբյանն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի գլխավորած պատվիրակությանը: Մարզի ղեկավարը նորաստեղծ կառույցի ղեկավարների հետ քննարկել է մարզի բնապահպանական խնդիրների, կանաչ տարածքների ընդլայնման ու շրջակա միջավայրի պահպանման հետ կապված հարցեր: Վահե Հակոբյանը նշեց, որ դեռևս մարտ ամսից մարզպետարանի նախաձեռնությամբ իրականցվել են մարզի կանաչ տարածքների ընդլայնման և դրանց պահապանման մի շարք նախաձեռնություններ, և վստահեցրել, որ դրանք շարունակական բնույթ են ունենալու: Մարզի ղեկավարը նաև ընդգծեց, որ շրջակա միջավայրի պահպանությունը պետք է առաջնային լինի թե մարզային իշխանությունների և թե խոշոր արդյունաբերական կազմակերպությունների համար: Վահե Հակոբյանն առաջարկեց գործընկերային հարաբերություններ ստեղծել ոլորտի մասնագետների ու տնտեսվարող սուբյեկտների հետ: Եղիշ Տերտերյանը նշեց, որ Սյունիքը, լինելով արդյունաբերական խոշոր կենտրոն, տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումներն ու տեսչական ստուգումները պարբերաբար բնույթ կունենան: Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու շրջակա միջավայրի պահպանության ցանկացած նախաձեռնությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին օրակարգային այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 12:56:45