Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2017


 Սիրելի ՛ հայրենակիցներ

 2017 թվականի նոյեմբերի 10-ին լրանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 21-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։
Ավելի քան 20 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարումն անցել է դժվար և ուսանելի ճանապարհ՝ սկսած համակարգի ներդրումից ու կայացումից մինչև զարգացում և այդ զարգացման շարունակականության ապահովում։ Դառնալով հիմնարար ինստիտուտներից մեկը, այն մեր երկրում բնակչության համար իրական հնարավորություն ստեղծեց՝ մասնակցելու կարևոր հարցերին լուծում տալու գործընթացներին, զարգացնելու ինքնակառավարումն ու ինքնակազմակերպումը, համայնքներում ու բնակավայրերում հանդես գալու տարբեր նախաձեռնություններով։
Անցած երկու տասնամյակների փորձի հիման վրա մենք կարող ենք արձանագրել, որ համակարգը կայացել է և բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ու հաջողություններ են եղել, սակայն ոլորտն աստիճանական զարգացումներով ավելի բարձր մակարդակների հասցնելու տեսլականը պահանջում է նոր մոտեցումներ և համակարգային լուրջ բարեփոխումներ, որին այսօր ձեռնամուխ է եղել մեր կառավարությունը՝ իրականացնելով համայնքների կարողությունների զարգացման ու ամրապնդման իրատեսական քաղաքականություն՝ հանձինս համայնքների խոշորացման գործընթացի։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարևոր տոնի առիթով, շնորհավորում եմ նաև 2017 թվական նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ընտրողների մեծամասնության քվեն ստացած Գորիս, Կապան, Սիսիան և Քաջարան համայնքների ղեկավարներին ու համայնքների ավագանիների ընտրված անդամներին, հաջողություններ ու արդյունավետ աշխատանք եմ մաղթում տեղական ինքնակառավարման ոլորտի ու նրանց հետ համագործակցող պետական կառավարման համակարգի աշխատակիցներին՝ տեղական ինքնակառավարման շարունակական զարգացման ապահովման գործում։


Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53